
Ձմեռ պապերն` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի (լուսանկարներ)
«Մենք եկել ենք հեռավոր Լապլանդիայից` տեղեկացնելու, որ 2014 թվականիից ձեր աշխատավարձերը նվազելու են 6,6-13%-ով»,- այսպիսի կեսկատակ-կեսլուրջ կոչերով այսօր մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից քայլարշավ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով:
Ամանորյա խորհրդանշական հանդերձանքով «պապերը» մեծահասակ անցորդներին թռուցիկներ էին բաժանում, երեխաներին` կոնֆետներ:
Կարմիր զգեստների և բեղմորուսի տակ «թաքնված» էին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր վերջին շրջանում իրենց զանազան ակցիաներով ակտիվորեն իրազեկում են հանրությանը, որ 2014 թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել