
Սմբատ Այվազյան. «Սերժ Սարգսյանն իգրոկ է, կազինոյի խաղացող»
Այսօր իշխանություն-ՀԱԿ երկխոսությանն անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհդի անդամ Ամբատ Այվազյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ի օրակարգի միակ խնդիրն արտահերթ նախագահական ընտրութուններն են, որը, ըստ էության, ամբողջ ժողովրդի խնդիրն է: Դա անհրաժեշտ է, որպեսզի երկրում լինեն դրական տեղաշարժեր:
«Սերժ Սարգսյանն ինքը դեռևս չգիտի մինչև վերջ երկխոսության արդյունքն ինչ է լինելու, ինքը սպասում է իրավիճակային զարգացումներին: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, ինքն իրավիճակային լուծումների գնացող անձնավորություն է»,- նշեց Ս. Այվազյանը:
Նրա կարծիքով, երկխոսության գնալով` Սերժ Սարգսյանը հոգեբանորեն նախապատրաստում է իր թիմին արտահերթ ընտրություններին: Միաժամանակ իշխանությունները կարող են երկխոսության միջոցով ժամանակ ձգել մինչև հաջորդ ընտրություններ, սակայն ՀԱԿ-ը դա թույլ չի տա:
Այվազյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահ լինելու հանգամանքի հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Սակայն վերջինս «ամեն ինչ անում է կիսատ-պռատ»: Այվազյանը քննադատեց գոծող համակարգը, եւ պետք է արմատապես վերացնել հասարակության սոցաիալական վատ վիճակը, արտագաղթը, ծանր հարկերը և այլն: Նրա խոսքով` դրանց մասին խոսելիս Ս. Սարգսյանը միշտ «թատերական ներկայացում է սարքում»:
«Ի՞նչ է նշանակում, որ 200, 300 հազար ֆիզիկներ, ինժենիրներ ունեցող երկիրն աղքատ ապրի»,- հարցնում է Ս. Այվազյանը:
Նրա կարծիքով` Հայաստանը հետ է մնում տարածաշրջանի բոլոր երկրներից: Իսկ գործող նախագահի բոլոր ծրագրերը ձախողված են: Հատկապես արտաքին քաղաքականությունը` Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունն ու ֆուտբոլային դիվանագիտությունը: Իսկ Ռուսասաստանին, ԱՄՆ-ին և մյուս երկրներին սիրաշահելը «լավ բանի չի բերի»:
Նա Սարգսյանին քննադատեց հատկապես Ղարաբաղի խնդրի հետ կապված` ասելով, որ վերջինս փորձում է գաղտնի և միայնակ լուծումներ տալ խնդրին: Եվ որևէ մեկը` լինի դա նախագահը, թե ընդդիմության առաջնորդը, իրավունք չունի, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, հարց լուծել:
«Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը վերջնական լուծման չի գնա: Դա իր տեսական է. ինքը խաղում է այնքան, ինչքան հնարավոր է խաղալ: Ընդհանրապես, ինքը «իգրոկ է», կազինոյի խաղացող»,- հայտարարեց Սմբատ Այվազյանը:
Նա շեշտեց, որ առկա վատ վիճակը պետք է բարելավել՝ առաջին հերթին թեթեւացնելով հարկերը: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը միշտ կողմնակից է հեղփոխության:
«Ով ուզում է լինի՝ առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ նախագահներ, ինձ չեն հետաքրքրում, անկախ այն բանից, որ ՀԱԿ-ի առաջնորդն առաջին նախագհան է եղել: Ես անձի պաշտամունքով երբեք չեմ տառապել», - ասաց Այվազյանը:
Անրադառնալով իր նախկին պաշտոնին (Սմբատ Այվազյանը եղել է պետեկամուտների կոմիտեի նախարար) և դրա հետ կապված խնդիրներին՝ Սմբատ Այվազյանն ասաց, որ դա միակ հարցն է, որի մասին ինքը չի ուզում խոսել. այն ժամանակվա գործընթացների մասին ունի իր կարծիքը, բայց չի ուզում դա հրապարակել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել