
Գազի համաձայնագրի դեմ քաղաքացիները բողոքում են ԱԺ-ի դիմաց (լուսանկարներ)
Ինչպես ամբողջ Երևանում, այնպես էլ ԱԺ-ի դարպասների մոտ սառնամանիքը զգացնել է տալիս: Չնայած դրան, այսօր` ժամը 11:30-ից խորհրդարանի դարպասների մոտ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված գազի մասին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի դեմ:
Քաղաքացիներից ոմանք նույնիսկ փակեցին Բաղրամյան պողոտան կարճ ժամանակով: Ոստիկանության հետ առաջացած բախման հետևանքով մի քանիսը բերման ենթարկվեցին:
«ՀայՌուսգազարդ»-ի վաճառքի վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստը շարունակվելու է մինչև ժամը 20:00-ն: Քաղաքացիները պատրաստվում են այդ ժամին նույնպես հավաքվել ԱԺ-ի դարպասների մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել