HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ. Սահակյան. «Հըլը ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումներին, ասաց, որ մեր ժամանակները ծնվել են դավաճաններ, փանջունիներ: «Ընդամենը կարող ես ծանրաձողին մոտենալ 20 կիլո բարձրացնել, 100 կիլոյի խոսք ես ասում: Էդ ո՞նց ես բարձրացնելու, էդ ո՞նց ես անելու: Հանկարծ մեկ էլ տեսնում ես, որ հիստերիայի մեջ են: Էստեղ հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ: Սրանց թվաց, թե եթե քաղաքական մեծամասնության կողմից արձագանքներ չեն լինում, ինչ ուզենան, կարան խոսեն: Խոսք եք ասում, ասեք, որ դուք դեմ եք դրան»,-ասաց նա, ապա նշեց, որ թող չմտածեն, թե իրենք վտանգներ չեն տեսնում:

ՀՀԿ պատգամավորի խոսքով` վաճառքի խնդիր է, և Հայաստանն ընդամենն իր ունեցած բաժնեմասը վաճառել է Ռուսաստանին: «Էս երկու ամիս ծուղրուղու են կանչում գազի վերաբերյալ, էդ ո՞նց եղավ հապշտապ լսումներ ենք անում»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:

«Ես ասում եմ հետևյալը. չեմ վախեցնում, չափերդ ճանաչեք: Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում: Տենց բան չկա: Հըլը ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք, չեք ուզում, մի քվեարկեք, դեմ քվեարկեք: Բայց հանկարծ ընկնենք ձեր գլխին, հանկարծ ձախողվի էս ամեն ինչը, նոր մի որակ ստեղծվի, դո՞ւք եք տալու պատասխան: Ժամանակին Ղարաբաղն էիք ծախում, էսօր արդեն խոսում եք, թե ստրկանում է մեր ժողովուրդը, որ մենք դավաճաններ ենք: Սա մեր էներերգետիկ հզորացման աղբյուրն է, մենք անվտանգ եքն դառնում»,- ընդգծեց Գ. Սահակյանը:

Ըստ նրա` Հայաստանը տարածաշրջանում ամենաէժան գազն է ստանում, ապա դիմեց այդ համաձայնագրի դեմ խոսողներին, որ ժողովրդին չխաբեն, որ ժողովուրդն այսօր գազ պիտի ստանա:

Տեսնելով դահլիճում որոշ առարկություններ, Սահակյանն ասաց, թե դժգոհողները «թող ԱԺ նախագահի պարտականությունը չստանձնեն, ինքն էդ գործը լավ անում է»:

Մեկնաբանություններ (3)

Hayk
Azgi Davachan
Նահապետ
Սիրելի ժողովուրդ, ում համար թանկ է Հայաստանի անկախությունը, վաղը հավաքվենք Ազգային ժողովի մոտ, շրջափակենք մուտքերը և թույլ չտանք դավաճան հհկ-ականներին մտնելու շենք: Այս լկտի իշխանությունը պետք է հեռանա:
hasmik
sa serjikin qcnvelu hamar patrast e Hajastany caxelu, inch voxormeli e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter