HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված դրություն ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

Այս պահին ՀՀ Ազգային ժողովի մոտ են հավաքվել մոտ 200 քաղաքացիներ, ովքեր պահանջում են պատգամավորներից չքվեարկել «Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող պայմանագրի դեմ»:

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, անցնելով հավաքվածների միջով, նշեց. «Ամեն ինչ ստրատեգիապես որոշված է քվեարկությունը տապալելու համար»:

Այս պահին նիստը սկսվել է, պատգամավորները գրանցվել են, իսկ ԱԺ-ի դիմաց քաղաքացիները շարունակում են պայքարը՝ հանուն Հայաստանի անկախության:

Նրանք ողողել են Բաղրամյան փողոցը «Ազատ, անկախ Հայաստան» եւ «Դավաճաններ» բացականչություններով:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ԱԺ պատգամավորները պետք է քվեարկեն դեկտեմբերի 2-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter