
Լրագրողները բողոքի ակցիա են անում ԱԺ դահլիճում
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց. օրակարգը ներկայացնելուց հետո մի քանի լրագրողներ պաստառներով ակցիա արեցին դահլիճում: Նրանք կոչ արեցին պատգամավորներին դեմ քվեարկել «2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին:
Հանրապետակակ խմբակցության պատգամավորները սկսեցին բորբոքվել, վիրավորական արտահայտություններ անել լրագրողների հասցեին:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը չի քվեարկի մինչև ակցիա անող լրագրողները դուրս չգան դահլիճից և Հովիկ Աբրահամյանից պահանջեց լրագրողներին դուրս հանել դահլիճից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը խնդրեց 20 րոպե ըդմիջել, քանի որ ակցիան խուճապ էր առաջացրել դահլիճում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընդմիջման ժամանակ բոլոր հանրապետականների քարտերը հանեց համակարգիչներից, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել