HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք

«Կյանքը ՔԿՀ-ներում. ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք». այսպես է կոչվում Հելսինկյան կոմիտեի զեկույցը, որը կազմվել է 33 նախկին դատապարտյալների հարցազրույցների հիման վրա, ովքեր դատապարտված են եղել վերջին 3 տարիներին: 33 հարցվածներից 22-ը պատասխանել է, որ արտոնություններ տրվում են քրեական հեղինակություններին, գումար ունեցողներին: Արտոնություն, ճոխություն է համարվում անգամ լոգանքը, որն, ըստ հարցվածների, դարձյալ փողով կարելի է ստանալ:

Բանտերում կա «օբշյակ» հասկացողությունը, երբ ընդհանուր բանտային բյուջեին պարտավոր են գողական լեքսիկովով ասած` «մուծվել» մյուս դատապարտյալները: ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ այս պարտադրանքից գրեթե անհնար է խուսափել: «Թվում է, թե այդ գումարները հետո պիտի ծառայեցվեն ընդհանուրի շահերի, կարիքների համար, բայց այդպես չէ, օգտվում են դարձյալ արտոնյալները, որոնք որոշվում են դիրքով, նյութական ապահովվածության աստիճանով, ազդեցիկ կապերով»:

«Գումարով բանտում կարելի է ձեռք բերել ամեն ինչ, արտոնություն տրվում էր «պեռվի կռուգի» տղաներին»,-պատասխանել են նրանք: «Սնունդը եթե դրսից չբերվի, կալանավորները կմահանան»,- ասել են 33 հարցվածները, որոնցից 22-ը դժգոհել է սննդի որակից` «շան կեր» անվանելով բանտի ճաշը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ 2003 թ-ից հետո ԵԽ պահանջով զգալի դրական փոփոխություններ են արձանագրվել պայմանների առումով, սակայն մտածողության հետ կապված դեռ կա իներցիա, որ հանցագործները երկրորդ կարգի մարդիկ են: Իսկ ազատազրկվածներն էլ խուսափում են խոսել, չի աշխատում բողոքի մեխանիզմը:

«Իշխանության մեջ բացակայում է ցանկությունը՝ բարելավել բանտերում իրավիճակը, վերացնել հիերարխիկ հարաբերությունները»,-կարծիք հայտնեց իրավապաշտպանը: «Հետքի» հարցին, թե ինչու է այդ ցանկությունը բացակայում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Դժվարանում եմ պատասխանել, երևի թե իշխանությունը այլ առաջնահերթություններ ունի, որոնք այդպես էլ չենք տեսնում»:

Նույն հարցին պատասխանեց ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում բանտային հուշերը ևս տպագրվել են զեկույցում: Նրա կարծիքով՝ հանցագործ աշխարհը ոչ ժողովրդավար իշխանության համար մեկ գործիքն է:



 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter