HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Խաչիկ Հարությունյան. «Մենք վեհանձն ենք, մասնավորապես Արթուր Բաղդասարյանը»

Այսօր ՀԱԿ-իշխանություն երկխսությանն անրադարձավ նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, իշխանության պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանը:

Երկխոսության առաջին հանդիպումը նա գնահատեց շատ դրական և համարեց ստացված՝ չնայած, որ հանդիպման սկզբում երկու կողմերի սպասելիքներն էլ շատ քիչ էին:

Ըստ նրա` ժամանակն է, որ իշխանության և ընդդիմության հակամարտությունը լուծվի ոչ թե բախումների, այլ բանակցությունների միջոցով: Ձևավորվում է մի նոր ավանդույթ, որի դրական արդյունքների դեպքում կլինեն նաև դրական զարգացումներ: Իսկ մյուս հանդիպմանը կփորձեն ձևավորել օրակարգ:

Հարությունյանի խոսքերով` առաջին իսկ հանդիպամն ժամանակ ՀԱԿ-ը բարձրցերել է շատ սուր հարցեր, և իրենք պատրաստ են բոլորը քննարկել, այդ թվում և արտահերթ ընտրությունների հարցը:

«Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունների համար բավարար և իրավական, և քաղաքական հիմքեր այսօր Հայաստանում չկան», - նշեց բանախոսը:

Ըստ նրա` որքան շատ լինեն իշխանության և ընդդիմության միջև քննարկումները, հարցերն այնքան ավելի շուտ կլուծվեն. «Փողոցային քաղաքականությունը պետք է տեղափոխել սեղանների շուրջ»:

Խ. Հարությունյանի խոսքերով` ընդդիմության, մասնավորապես «Ժառանգության» և  «ՀՅԴ»-ի հետ երկխոսություն միշտ էլ եղել է, իսկ այս ձևաչափն ընտրված է կոնկրետ ՀԱԿ-ի համար: Նպատակը` ունենալ դրական արդյունքներ:

Անրադառնալով ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի միջև առկա հակամարտությանը և միմյանց հասցեին հնչած վիրավորանքներին ու պիտակավորումներին` Հարությունյանն ասաց, որ իրենց համար հիմա ավելի կարևոր է ունենալ կայուն ներքին քաղաքական կյանք և խաղաղություն:

«Մենք, և մասնավորապես` Արթուր Բաղդասարյանը, չենք իջնում այդ մակարդակին և չենք մանրանում ուղղակի: Մենք վեհանձն ենք տվյալ դեպքում, մասնավորապես Արթուր Բաղդասարյանը», - հավելեց Խ. Հարությունյանը:

Ըստ նրա`այն ժամանակ Արթուր Բաղդասարյանն ասում էր այն, ինչ այսօր ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը. հեռու պահել երկիրը ցնցումներից: Եվ ՕԵԿ-ը ողջունում է այդ քայլը` «լավ է ուշ, քան երբեք»: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին քաղաքական պայքարը հրապարակից տեղափոխեր բանակցությունների սեղան, ապա Մարտի 1-ը չէր լինի:

Հարությունյանի կարծիքով` ՀԱԿ-ը սեփականշնորհել է ընդդիմության դաշտը և կարծում է, որ իրական ընդդիմությունը միայն ինքն է, չնայած որ մյուս ընդդիմադիր կուսակցությունները ևս ունեն իրենց դերը: Միաժամանակ, նա կասկածի տակ առավ ՀԱԿ-ի ներսում առկա կուսակցությունների քանակն ու գոյությունը:

Նա նաև թյուր համարեց այն կարծիքը, որ ՀԱԿ-ը կարող է մտնել խորհրդարան ՕԵԿ-ի հաշվին: Հարությունյանը հավեց, որ ՕԵԿ-ը միշտ կարողացել է դիմակայել քաղաքական ճնշումներին, նրան ոչնչացնել հնարվոր չէ, և ընտրությունների ժամանակ իրենք կհաղթահարեն 5 % ձայների հավաքագրման սահմանը:

«Ընտրությունները լինեն, կտեսնեք, թե մեր ներկայությունն ինչպիսին է լինելու», - նշեց Խ. Հարությունյանը:

Նրա խոսքերով` ՀԱԿ-ն ունի իր ընտրազանգվածը և մեծ հնարավորություններ` հայտնվելու խորհրդարանում, բայց ոչ ՕԵԿ-ի հաշվին:

Մեկնաբանություններ (2)

gayane
Կեցցես Հայ Մարդ ....Իրենց > կաթսայի մեծությունն է:
gayane
«Մենք, և մասնավորապես` Արթուր Բաղդասարյանը, չենք իջնում այդ մակարդակին և չենք մանրանում ուղղակի: Մենք վեհանձն ենք տվյալ դեպքում, մասնավորապես Արթուր Բաղդասարյանը» Եթե 2008թ ընտրությունների ժամանակ միանար ընդդիմությանը , իսկ ավելի ճիշտ այն ընտրազանգվածին ,որը ընտրել էր օեկ-ին որպես ընդդիմադիր, ապա չէր լինի հատկապես մարտի 1-ը: Ու հիմա առանձնապես ձեր ձայնը կամ ասելիքը կարևոր չէ, քանի որ օեկ -ին հավատացած ընտրազանգվածը երկրորդ անգամ նույն սխալը չի անի: Մասնավորապես ես ու իմ նմանները; Իսկ գրել եմ բառախաղով այնպես ինչպես օեկ-ն է անում, ավելին ձեր հապավումն էլ դիտավորյալ գրել եմ փոքրատառերով, քանզի դուք էլ եք փոքր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter