
«Հետքը» եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանը՝ «գրքի ընկեր»
Գրքին եւ գրահրատարակչությանը նվիրված տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում «Անտարես» հրատարակչության գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Գրանիշ» գրական հիմնադրամի տնօրեն Կարեն Անտաշյանը, գրականագետներ Հասմիկ Հակոբյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը պարգեւատրեցին այն լրատվամիջոցներին եւ լրագրողներին, որոնք տարվա ընթացքում իրենց լուսաբանումներով՝ հաղորդաշարերով, հաղորդումներով, ռեպորտաժներով, հոդվածներով, հարցազրույցներով, եղել են գրքի եւ գրականության կողքին:
«Գրքի ընկեր» անունը կրող մրցանակը, ի թիվ այլոց, ստացան նաեւ «Հետքը» եւ «Հետքի» լրագրող Մարինե Մարտիրոսյանը՝ գիրքը եւ գրականությունը լավագույնս ներկայացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել