HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը դեռ քննվում է

Արդեն յոթ ժամ է՝ Եղվարդ քաղաքում՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, քննվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին: Նախկին քննիչ Հայկ Հակոբյանը արձակուրդ է գնացել: Գործը հանձնարարվել է ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այդ դատարանում, ըստ օրենքի, չի կարող լսվել միջնորդությունը, քանի որ գործն ըստ էության քննվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:

Ըստ այդմ, գործը պիտի Երևանում քննվեր: Նիկոլայ Բաղդասարյանը այս հիմքով ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավորին: Սակայն դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Խափանման միջոցների կիրառման հարցերով դատավարություններն, ըստ օրենքի, դռնփակ են կատարվում՝ ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից: Դատարանի փակ դռներն այդպես էլ չբացվեցին շենքի մոտ հավաքված դերասանին սատարող քաղաքացիների, նրա ընկերների ու հարազատների առաջ, նրանց թույլ չտվեցին սպասել դատարանի նախասրահում։ Դատական կարգադրիչների պատճառաբանությունը մեկն էր՝ երկուշաբթի է, բայց աշխատանքային օր չէ: Մարդիկ -15 աստիճանի պայմաններում ստիպված էին ժամերով սպասել դատարանի որոշմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter