HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկարացվեց Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը

Մոտ 10 ժամ տևած դատավարությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը: Քիչ առաջ դերասանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ վաղուց կանխորոշված էր. «Որևէ հիմք չկար Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու: Պատկերացնո՞ւմ եք՝ քննիչ Մարտիրոսյանի դիտարկումներից մեկն այն էր, որ նա կարող է ազատության մեջ դարձյալ վթարի մեջ ընկնել: Դեռ դատավորի որոշումը չեմ տեսել, որ հասկանամ, թե ինչ հիմքեր են նշված կալանքի ժամկետը երկարացնելու համար»:

Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Սակայն դատարանը մերժել է: Փոխարենը դատարանը բավարարել է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter