HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշնանային զորակոչը դարձել է ձմեռային

Աշնանային զորակոչը, որ 12-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով դարձել է ձմեռային, կշարունակվի մինչև հունվարի վերջը:

Շրջանավարտ տղաներին հնարավորություն է տրվում մինչև 18 տարեկանը լրանալը ուժերը փորձել և բուհ ընդունվել: Հետևաբար գարնանային զորակոչը ձգվել է մինչև օգոստոս, մինչև բուհական ընդունելության քննությունների ամփոփում, հետևաբար աշնանային զորակոչն էլ տեղափոխվել է դեկտեմբեր-հունվար ամիսներ:

ՊՆ կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներն ու նրանց ծնողները մասնակցում են այս զորակոչի նորամուծություններից մեկը դարձած վիճակահանությանը, որով ընտրվում է յուրաքանչյուրի ծառայության վայրը: Վիճակահանությունը կիրառվում է զինվորների տեղաբաշխման համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Ծնողները վիճակահանության նոր կարգից գոհ են, պարզապես անհանգստանում ու մտահոգվում են որդիների համար:

Այսօր ՊՆ կենտրոնական  հավաքակայանում զորակոչի աշխատանքներին ու զորակոչիկների վիճակահանության ընթացքին է ծանոթացավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նշեց, որ զորակոչիկների թիվը չի նվազել նախորդ երկու տարիների համեմատ:

Իսկ վերջում Սեյրան Օհանյաը զրուցեց հավաքակայանի դիմաց իրենց որդիներին բանակ ճանապարհող հարազատների հետ: «Իմ տղան աչքերի խնդիր ունի, -5  տեսողությամբ ոնց պիտի զենք բռնի»,-ասաց կանանցից մեկը: Մյուսն էլ, թե նույն խնդիրն էլ իմ տղայն ունի: Երրորդն էլ դժգոհեց, որ տղան 22 տարեկան է, բայց 45 կգ դեռ չկա. «Զենքն իրենից ծանր է, պարոն նախարար»: Նախարարը հանձնարարեց դարձյալ հետազոտել այդ երեխաներին:   

Իսկ որդիները ներսում բժշկական վերջին ստուգումներն էին անցնում: Բժշկական հանձնոժողովի ղեկավար, գնդապետ Գայանե Ղուկասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ օրական միջինը 200 զորակոչիկի են հետազոտում, նրանք ստանում են նաև մի խումբ ինֆեկցիաների դեմ պատվաստումներ բանակ գնալուց առաջ: Զորակոչիկների մոտ հայտնաբերված հիվանդությունների խմբերի առաջին եռյակում հենաշարժողական ապարատի խնդիրներն են՝ հարթաթաթություն, ողնաշարի ծռվածքներ, կմախքի սխալ զարգացում, երկրորդ՝ սրտային հիվանդությունները և երրորդ՝ աչքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter