HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթեր ու կուտակումներ՝ անձնագրային բաժիններում (ձայնագրություն)

Այս պահին Երեւանի մի քանի անձնագրային բաժիններում մեծ թվով հերթեր են գոյացել: «Հետքին» զանգահարած քաղաքացի Սիրարփի Արշակյանը տեղեկացնում է, որ մարդիկ հավաքվել են անձնագրային բաժիններում՝ նույնականացման քարտեր ստանալու, սակայն սպասարկման բացակայության պատճառով արդեն մի քանի օր է՝ հերթեր են գոյանում:

Գայանե Խաչատրյանը հունվարի 8-ից հերթ է կանգնում՝ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու համար: «Մենք հիմա ցանկանում ենք տեղեկանալ, թե քանի հոգու են երեկ սպասարկել, որեւէ տեղեկություն չեն տալիս մեզ»,- ասում է Գայանե Խաչատրյանը:

Քաղաքացիները նշում են, որ այս պահին Աջափնյակի անձնագրային բաժնում ընդամենը մեկ հոգի է աշխատում, այնինչ մոտ հարյուր մարդ սպասում է իր հերթին: Սիրարփի Արշակյանը տեղեկացնում է, որ իրենք զանգագարել են թեժ գիծ, սակայն պատասխանող չի եղել, ստիպված դիմել են ոստիկանություն: «Այստեղ կա 8 պատուհան, բայց չգիտես ինչու՝ միայն մեկ պատուհանն է աշխատում, որը եւ՛ նույնականացման քարտեր է տրամադրում եւ՛ անձնագրեր բաժանում:

Մենք դիմեցինք ոստիկանությանը, որպեսզի գան այս հերթերը կարգավորեն: Մի քանի ոստիկաններ եկան, այստեղ ժողովուրդը մի քիչ ակտիվություն դրսեւորեց, երեւի ներվայնացան, թողեցին, գնացին: Նրանցից մեկը նույնիսկ նշեց, թե պարապմունքները թողել, եկել են անիմաստ տեղը: Հիմա մեր երրորդ զանգից հետո երկու ոստիկան են եկել, ում, ճիշտն ասած, մենք ենք իրենց պարտականությունները բացատրում որոնք են»,- ասում է Սիրարփի Արշակյանը:

Պայծառ Երջինյանը մոտ 4 օր Շահումյանի շրջանի անձնագրային բաժնում հերթ կանգնելուց հետո որոշել է միանալ Աջափնյակի հերթագրվածներին. «Հաշմանդամություն ունեցող երեխայիս թողել եմ տանը՝ միայնակ, գազը վառած: Ես չգիտեմ՝ հիմա ինչ կլինի: Զանգում ենք Շահումյանի բաժնի պետին, մեզ վրա բղավում ա, ասում ա՝ ես պարապ նստած չեմ, կանչել եմ մասնագետին, չի գալիս»,- ասում է Պայծառ Երջինյանը:

Նա նշում է, որ Շահումյանի շրջանի անձնագրային բաժնում մարդկանց չեն սպասարկում տեխնիկական խնդիրների պատճառով: 

Տեսագրությունն ու ձայնագրությունը՝ շուտով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter