Ոստիկանության պարզաբանումը՝ անձնագրային բաժիններում առաջացած կուտակումների վերաբերյալ
Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքների ոստիկանության անձնագրային բաժիններում քաղաքացիների կուտակումների վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Հետքին» տրված պարզաբանման մեջ նշեց, որ Աջափնյակի եւ Դավիթաշենի անձնագրային բաժինների կուտակումների պատճառը «տոներից հետո» քաղաքացիների մեծ հոսքն է:
Իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության անձնագրային բաժնում կան տեխնիկական՝ ծրագրային խնդիրներ, որոնք շտկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ այսօր «Հետքին» ահազանգել են քաղաքացիներ, ովքեր արդեն մի քանի օր է հերթ են կանգնում անձնագրային բաժիններում՝ նույնականացման քարտեր ստանալու համար: Քաղաքացիները նշում են, որ նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր բաժանելու կարգը որեւէ կերպ չի վերահսկվում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել