
Ավտոիրազեկման երթ` կուտակայինի դեմ (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակում քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով և տաքսիներով առավոտյան անցկացրեցին իրազեկման երթ` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների:
Ոստիկաններն իրենց մոտ գրանցում էին երթի մասնակից բոլոր մեքենաների համարանիշերը:
Երթի մասնակիցներն իրենց մեքենաների վրա փակցրել էին հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաք-երթի մասին տեղեկատվական թերթիկներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել