HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter