
Ճոպանուղում մնացած զբոսաշրջիկը
Անցած շաբաթ օրը՝ երեկոյան ՌԴ քաղաքացի Օլեգ Կովզիկը Ծաղկաձորի ճոպանուղու երրորդ հատվածում, օդում մնացել է մոտ երկու ժամ: Ըստ մեր աղբյուրի՝ ճոպանուղու աշխատակիցներն, ավարտելով իրենց աշխատանքը, անջատել են այն եւ գնացել տուն՝ չնկատելով օդում մնացած քաղաքացուն:
Օլեգը, օգնության ակնքալիք չունենալով, որոշել է ինքնուրույն «իջնել»՝ ցատկելով ճոպանուղուց եւ այդ վիճակով մի կերպ հասնել հյուրանոց: Կիրակի նրա ինքնազգացողությունը վատացել է: Թե նրա հետ ինչ է կատարվել, չկարողացանք պարզել. հեռախոսահամարն անհասանելի է:
Օլեգը դահուկորդ է եւ հանգստանում է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ նման ահազանգ չեն ստացել, իսկ ճոպանուղու աշխատակիցը հեռախոսազրույցով հերքեց, որ նման դեպք է եղել: Նա հիշեց, որ այդ օրը դահուկորդի հետ միջադեպ եղել է, բայց նա չի մնացել «օդում կախված»:
Աշխատակցի պատմելով՝ դահուկորդներից մեկը սխալմամբ նստել է ճոպանուղի եւ բարեհաջող իջել ներքեւ, թեեւ չգիտես ինչու, վերջում իրեն «անվայել» է պահել: Նա անընդհատ կրկնում էր, որ միջադեպ չի եղել եւ պետք չի «պատմություն սարքել»:
«Եթե ճոպանուղուց մարդ ցատկեր, կմահանար, մահացած մարդ կա՞»,-հարցնում էր ճոպանուղու աշխատակիցը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել