HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս պայմաններում ով էլ ապրի, հիվանդություն կունենա»

Արփինե Մինասյան

«Ասում են` էրեխեք բերեք, հայ ազգը շատացրեք, դե բերել եմ թող պահեն»,- դժգոհում է հանրակացարանի բնակչուհի 3 անչափահաս երեխաների մայր Մարիամ Օթարյանը: Նրա 5 շնչից բաղկացած ընտանիքը 4 տարի բնակվում է Սեւանի Շինարարների 1 հասցեում գտնվող հանրակացարանում: Մարիամի խոսքերով` երեխաները հաճախակի են հիվանդանում, քանի որ սանիտարահիգիենիկ պայմաններ չկան. բնակարանը ցուրտ ու խոնավ է, անցքերը շատ են, կրծողներն  անարգել մուտք են գործում բնակարան: Տղան մի քանի անգամ աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել է հիվանդանոց, աղջիկն էլ թոքաբորբով է հիվանդացել:

«Էս վիճակում ով էլ ապրի հիվանդություններ կունենա: Ֆինանս չկա, որ տունդ ռեմոնտ անես, գազ քաշես: Ինչ պատահի՝ վառում ենք, էլ չիչխանի ճյուղեր, էլ գարտոն, հին կոշիկներ, շորեր: Հնար չունենք, ձմռանը էս ձեւով ենք տունը տաքացնում»,- ընտանիքի դժվարին կենցաղն է ներկայացնում Մարիամը: Նրա ամուսինը` Արսեն Մնացկանյանը, 18 տարեկանում վթարի է ենթարկվել եւ 3-րդ կարգի հաշմանդամ է: Նա 13.000 դրամ թոշակ է ստանում, ընտանիքն ապրուստի այլ միջոց չունի:

«Քար պիտի կրծես, որ էրեխեքիդ պահես, ես էլ եմ վիրահատված, էնքան պարտք ունենք, որ ասելու չի: Մնում ա պարտքատերերի պատճառով կախ տանք մեզ կամ էլ գլուխներս առնենք փախչենք: Մի ղեկավարի էլ որ դիմում ես օգնության խնդրանքով, ասումա` ես հո քո պապան չեմ»,- ասում է ծնունդով իջեւանցի Մարիամ Օթարյանը: Ընտանիքն սկզբում բնակվել է մեկ սենյակում, հետո ծննդօգնության համար պետության տրամադրած գումարով գնել են նաեւ կողքի սենյակը, պատը քանդել, վերածել 2 սենյականոց բնակարանի: Քանդված պատից այն կողմ ծեփաթափ ու սեւացած առաստաղին է նայում օրորոցում պառկած մանկահասակ երեխաներից մեկը:  

Մեկնաբանություններ (6)

Arminka
Inchpes karoxem kap hastatel ayt @ntaniqi het ? hasce kam hamare.
Seda
Դե լավ էլի, ինչքան կարելի է???? Գիտեք, որ սա է մեր պետությունը, մենք էլ էստեղ ենք ծնվել ու էստեղ ենք ապրում: Դուք էլ գիտեք, որ այդ վիճակում եք գտնվում, աշխատող չունեք, նորմալ պայմաններ չունեք, երրորդ երեխան ինչի եք ունեցել??? Միգուցե շատ կոպիտ ու դաժան եմ արտահայտվում, բայց ախր պետությունը պետություն, բա դուք ինչ եք մտածում? Դուք հենց ինքներդ չեք մտածում ձեր երեխաների մասին, չեք մտածում ինչ են ուտելու, ինչ են հագնելու, ինչով են տաքանալու: Մենակ երեխա ունենալով հո չի? Մենք ինքներս նախ և առաջ պիտի պատասխանատու լինենք մեր երեխաների առաջ, մեր առաջ: Թե չէ եկեք ով ինչքան կարողանա, երեխա ունենա, ու հետո էլ ասի պետությունը չի պահում: Հա, չի պահում պետությունը, պետության հեչ պետքն էլ չի: Բայց ինչի չգիտեիք այդ մասին?
Գայանե
Սեդա, անունդ փոխիր` գալուստ սահակյան դիր: 88- ի դեկտեմբերին Երեւանում քեզ նմանները ասում էին.>
Կարինե
Հասցե՞ն
hasmik
es hamamit em Sedaji het, isk vortex e petutjuny
Արփինե Մինասյան
Կարինե ջան ձեզ հասցեն է պետք??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter