
Մոսկվայի դատարանը վճռել է «Նաիրիտից» բռնագանձել 107 մլն դոլար՝ հօգուտ Միջպետական բանկի
Մոսկվայի արբիտրաժային դատարանը այսօր բավարարել է Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Այս մասին հայտնում է http://rapsinews.ru-ն:
Դատարանը վճռել է բռնագանձել 68.8 մլն դոլար հիմնական պարտքից, ինչպես նաև վարկի մարումն ուշացնելու համար նախատեսված տույժ- տուգանքները:
Հիշեցնենք, որ Միջպետական բանկը հայց էր ներկայացրել 25.2 մլն դոլարի բռնագանձման պահանջով, սակայն անցյալ նիստին հայցվորն ավելացրել է գումարի չափը: Ինչպես նախորդ նիստերին, այս նիստին էլ Rhinoville Property Limited-ից կամ «Նաիրիտ գործարանից» ներկայացուցիչ ներկա չի եղել, չնայած կողմը պատշաճ ծանուցված է եղել:
Այս գումարն ամբողջապես պետք է մարի ՀՀ կառավարությունը, քանի որ, ինչպես արդեն գրել ենք, Rhinoville Property Limited-ի բաժնետեր է «Նաիրիտ գործարանը»:
Մեկնաբանել