«Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է». Սեյրան Օհանյան
Կառավարությունը տեղեկացնում է, որ այսօրվա նիստում ՀՀ պաշտպանութան նախարար Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել «վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ»:
«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել