HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ-ի մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է` հակառակ ՊԵԿ-ի առարկության

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում թույլատրել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հուլիս ամիսը:

Ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է ավտոմեքենաների բարձր ճնշման գազի բալոնների արտադրությամբ: Ձեռնարկությունում աշխատում է 150 մարդ, արտադրանքի շուրջ 70 տոկոսն արտահանվում է: 2013 թվականին «Գոլդեն ֆիլդը» կնքել է արտահանման երեք խոշոր պայմանագիր, ինչը հնարավորություն կտա արտահանել արտադրված բալոնների ամբողջ քանակությունը:

Հիշեցնենք, որ «Գոլդեն ֆիլդ» ընկերությունը ավելի վաղ դիմել էր ՀՀ կառավարությանը՝ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգելու: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվել է դրական եզրակացություն, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն առարկել էր:

ՊԵԿ-ը «Գոլդեն ֆիլդին» բնորոշել է որպես «անբարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող», որն ունի չվճարված հարկային ու մաքսային պարտավորություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter