HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինացի գործիչ. «Սամվել Նիգոյանի մահը շոկի մեջ գցեց առաջին հերթին Ուկրաինայի քաղաքացիներին»

«Կոնֆլիկտի զարգացման եւ քաղաքացիական պատերազմի բռնկման սցենարը ոչ Ուկրաինայում է գրված, ոչ էլ Եվրամիությունում»,- Կիեւում տեղի ունեցող բախումների հետագա զարգացման ընթացքի մասին «Հետքի» հարցին ի պատասխան նշել է ուկրաինացի հասարակական-քաղաքական գործիչ Օլեգ Ռիբաչուկը:  

Վերջինս «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած հարցուպատասխանի  ժամանակ հայ եւ ադրբեջանցի լրագրողներին է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակն ու զարգացումները:

«Հետքի» մեկ այլ հարցին, թե հունվարի 22-ին Գրուշչեւսկի փողոցում հայազգի Սերգեյ (Սամվել) Նիգոյանի սպանությունն ինչ ազդեցություն կունենա ուկրաինական իշխանությունների վրա, եւ որ դեպքում է հնարավոր փոխզիջում, ասել է. «Սամվել Նիգոյանի` Ուկրաինայի մեծ հայրենասերի, Եվրամայդանի ամենաակտիվ մասնակիցներից մեկի մահը շոկի մեջ գցեց առաջին հերթին Ուկրաինայի քաղաքացիներին: Դավոսի միջազգային ֆորումը մեկնարկեց Մայդանում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Սակայն օտարերկրյա դեսպանների համար երեկ անցկացված բրիֆինգում մեր կառավարությունը նույնիսկ չհիշատակեց անմեղ զոհերի մասին, ինչն անկեղծորեն վրդովվեցրեց փորձառու դիվանագետներին»:    

Մեկնաբանություններ (1)

vahe
ankexc cavakceiov Sergeyi harazatnerin u barekamnerin xor apsosanq em aprum ayn bani hamar, vor mer eritasardner@ zohvum en otar xaxeri hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter