
Ազգային ժողովը սկսեց աշխատանքները. ներկա էր նաեւ Գագիկ Ծառուկյանը
Այսօր ՀՀ օրհներգի ներքո սկսվեց հինգերորդ գումարման ազգային ժողովի նիստերի աշխատանքը: Պատգամավորները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի դիվերսիայի զոհ դարձած զինծառայող Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
Նշենք, որ ԱԺ են եկել գրեթե բոլոր պատգամավորները, նույնիսկ այնպիսի պատգամավորներ, որոնք տարին մեկ անգամ են գալիս: ԱԺ միջանցքում էին հավաքվել մի քանի թիկնապահներ, ինչից լրագրողները գլխի ընկան, որ խորհրդարան է եկել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նիստի մեկնարկից րոպեներ առաջ նա դուրս եկավ իր համար նախատեսված սենյակից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն ԲՀԿ-ի համագումարի ընթացքում, որը լինելու է այս ամսվա ընթացքում:
«Նախ` բոլորիդ անցած տոները շնորհավորում եմ եւ ամենակարեւորը ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,-ասաց Գ. Ծառուկյանը:
Մեկնաբանել