HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ռուստամյանի անեկդոտը` ԱԺ-ում

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ԱԺ խմբակցությունների կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծին, անեկդոտ պատմեց, թե մի մարդ ավտոբուսից իջնում է առանց տոմսի, մեկը գալիս է և այդ մարդուց պահանջում է ավտոբուսի տոմսը ցույց տալ: Մարդը պատասխանում է, թե ինչ ավտոբուսի տոմս, ինքը ավտոբուս չի նստել: Մյուսը շարունակում է պնդել, որ ավտոբուս է նստել, ու ինքը տեսել է դա: «Լավ, արի հասկանանք, եթե ավտոբուս եմ նստել, պիտի տոմս ունենայի, չէ՞, բա տոմսս ո՞ւր ա: Հիմա էս վիճակն է: Եթե դրա անհրաժեշտությունը կար, ինչո՞ւ չենք ստեղծել, ուրեմն չկա՞ր, չէ՞, այդ անհրաժեշտությունը: Լավ, էս տրամաբանությամբ մենք մինչև ո՞ւր պիտի շարժվենք»,- ասաց Ա. Ռուստամյանը: Ըստ նրա` եթե 4 տարի առաջ իրենք ստեղծեին այդ ժամանակավոր հանձնաժողովը, ապա այս վիճակը չէր լինի, ու երբ ամեն մեկը տեր չի լինում իր լիազորություններին, ապա երկրում ստեղծվում է այս իրավիճակը:

«Ի՞նչ էր մեր ուզածը, որ Ազգային ժողովը տեր կանգնի Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններին և իր վերահսկողության տակ առնի այս բոլոր պրոցեսները»,- նշեց նա: Նրա խոսքով` դա տեղի չի ունենում, քանի որ մեր իշխանությունները չեն ձերբազատվում իշխանությունն ամեն գնով պահելուց: 

Մեկնաբանություններ (1)

Dro
Bavakan e ays brnazavtichnerin ishxanutyun hamarenk.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter