HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կկազմակերպի ավտոերթ, հանրահավաք եւ քայլերթ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը  բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղեկացնելով, որ փետրվարի 18-ին ավտոերթ, հանրահավաք և քայլերթ է կազմակերպելու:

«Հարգելի պարոն Մարգարեան,
Ազգային Ինքնորոշում Միաւորումը կամենում է հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող 1921 թ.-ի հակաբոլշեւիկեան ապստամբութեան՝ Երեւանի ազատագրման օրը, 1969 թուականից հայ անկախականների՝ ԱՄԿ-ականների երդման օրը՝ փետրուարի 18-ին, կազմակերպել աւտոերթ, հանրահաւաք եւ քայլերթ։ 

Աւտոերթը կսկսուի ժամը 11։00 Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրից, որտեց հարգանքի տուրք է մատուցուելու ԱԻՄ հիմնադիրներից Մովսէս Գորգիսեանի յիշատակին, եւ կը ընթանայ Լենիգրադեան-Սեբաստիայի փող.- Բագրատունեաց-Նժդէհի հրապարակ- Նժդէհի փողոց-Արշակունեաց – Քրստափոր- Տիգրան Մեծի-Հրապարակ-Նալբանդեան-Սայաթ Նովայ-Բաղրամեան-Կասեան-Կոմիտաս-Դաւիթ Անյաղթ-Ռուբինեանց-Գայի պողոտայ-Թեւոսեան-Քոչինեան- եւ H3 ճանապարով դէպի Գառնի։ Ակնկալում ենք 20-50 ինքնաշարժերի մասնակցութիւն։ 

Հանրահաւաքը տեղի կունենայ Ազատութեան հրապարակում ժամը 16։00-17։30

Քայլերթը կսկսուի Ազատութեան հրապարակից եւ կը ընթանայ՝ Սայաթ Նովայ, Տէրեան, Թումանեան, Աբովեան, Հրապարակ, Նալբանդեան փողոցներով։ Երթը կաւարտուի ազատութեան երգիչ Միքաէլ Նալբանդանի յուշարձանին ծաղկէպսակ դնելու արարողութեամբ եւ հանդէսով՝ 18։30 19։00։ 
Աւտոերթի, հանրահաւաքի եւ քայլերթի նպատակն է՝ խոնարհուել ազատասէր նախնիների յիշատակի առջեւ, նշել Ազատութեան օրը եւ քննարկել Հայաստանի քաղաքացիների համար կարեւոր հարցերը։ 
Կարգադրիչների թիւը կլինի 10-12 մարդ։ Գլխաւոր պատասխանատուն Պարոյր Հայրիկեանն է։
Ենթադրւում է, որ հանրահաւաքը եւ երթը կտեւեն 3-3.5 ժամ՝ մինչեւ 19։30․ Մասնակիցների թիւը կլինի 5 000 – 10 000 մարդ։ 

Որպէս գլխաւոր տեխնիկական միջոց օգտագործուելու է ԱԻՄ « Գազել» մակնիշի ինքնաշարժը՝ նրա վրայ տեղադրուած բարձրախօսներով։ Ինքնաշարժի պետհամարանիշն է՝ 147 SU 64։

Լաւագոյն մաղթանքներով՝ 
Պարոյր Հայրիկեան»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter