HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Բագրատյան. «Սա բերելու է Մայդանի: Դուք դիտմամբ սա՞ եք ուզում»

ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգմավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն սկսում է մտածել, որ ոչ թե «գազային» համաձայնագիրն են հակասում Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունն է հակասում դրան: Նույնն էլ կուտակայինի դեպքում է:

«Ներդրվում է մի համակարգ, որն իր նմանակը չունի աշխարհում: Վերցնենք միայն մի փաստ (երկար խոսելու բան է). 45 տարվա դեպոզիտ չի լինում: Ախպեր, եթե լինում է, բերեք, ասեք` լինում է, էս մարդն էլ սուտ է ասում: Տնտեսական հորիզոնը 10 տարուց այն կողմ չի կարող անցնել: Ես ձեզ կարող եմ պարտք տալ 5-10 տարով, բայց 45 տարով պարտք չեմ տալիս, որովհետև 45 տարում ինֆլյացիան հնարավոր չէ հաշվել»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` կուտակայինի ինստիտուտը նոր է, և ամբողջ աշխարհը եկել է 10 տարի կուտակելու ժամկետին: Հայաստանում պարտադիր կուտակային համակարգի անցումը նա համարեց արկածախնդրություն: «Ես պիտի կոչ անեի և´ հանրապետության նախագահին, և´ Ազգային ժողովին, վերացրեք էս բանը: Ի՞նչ եք  դուք ուզում: Եթե տրամաբանված հիմք ունեք, բացատրեք, բայց չունեք: Սա պարզապես գողություն է, գրպան մտնել է: Սա բերելու է Մայդանի: Դուք դիտմամբ սա՞ եք ուզում»,- հայտարարեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter