
Հովիկ Աբրահամյան. «Հո մանկապարտեզ չի, խոսելու բան ունեք, գնացեք փողոցում խոսեք»
Այսօր պատգամավորները լավ տրամադրություն ունեն եւ ամենեւին էլ հետաքրքրված չեն, թե ինչ է քննարկվում Ազգային ժողովում: Նիստը սկսելուց րոպեներ անց Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանին: «Պարոն Մելիքյան, ձեզ մեկ-մեկ ենք տեսնում, գալուց էլ խանգարում եք»,- ասաց ԱԺ նախագահը:
Դեռ խոսքը չէր ավարտել, աղմուկ լսեց այլ կողմից եւ ստիպված, գրիչը սեղանին հարվածելով, փորձեց սաստել նաեւ այդ պատգամավորներին, սակայն անօգուտ: Պատգամավորները շարունակում էին իրենց աղմուկով խանգարել ամբիոնից խոսողներին:
«Ես չեմ հասկանում ինչպես պետք է ասեմ, որ չի կարելի խանգարել նիստը: Հո մանկապարտեզ չի, խոսելու բան ունեք, գնացեք փողոցում խոսեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել