HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս զարգացնել արևային էլեկտրաէներգիան

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ  Զաքարյանը հարցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից, թե ներկայումս ՀՀ-ում  ինչպիսի՞ տենդենց է նկատվում այլընտրանքային և արևային էլեկտրաէներգիայի գրանցման համար, ինչ հեռանկարներ ունենք` այն որպես իրական այլընտրանքային էլեկտրաէներգիա տեսնելու ապագայում: Նա նաև նշեց, որ Ռ. Նազարյանն իր ներկայացրած ծրագրում ներառել էր մի դրույթ, որը վերաբերում է այլընտրանքային և վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացմանը և նախատեսում է հաստատել սակագին` հաշվի առնելով արևային էլեկտրաէներգիայի նկատմամբ հետաքրքրությունների աճը:

Ռ. Նազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում փորձում են գտնել լուծումներ, որպեսզի զարգացնեն արևային էլեկտրաէներգիան: «Ցավոք սրտի, այն տեխնոլոգիաները, որոնք կան և կարող են ողջամիտ սակագին  ունենալ, 60-65 դրամից ցածր չեն ստացվում: Դա մեզ համար շատ բարձր սակագին է»,- նկատեց նա, այնուհետ հիշեցնելով, որ նախորդ տարվա հոկտեմբերից Համաշխարհային բանկի հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի նրանք կարողանան 100 մլն դոլարի անտոկոս վարկ տրամադրեն ՀՀ գործարարներին, բացի այդ՝ դրամաշնորհներ են նախատեսվում, որպեսզի սակագինը մեղմեն` հասցնելով 45-47 դրամի: Սակայն նույնիսկ այդ սակագինը ՀՀ-ի համար կրկին բարձր է:

Ռ. Նազարյանի կարծիքով` այս տարի կփորձեն գտնել լուծումներ Համաշխարհային բանկի հետ, որպեսզի այդ երկու կոմպոնենտները` անտոկոս վարկերն ու դրամաշնորհները, հաշվի առնելով` ունենալ ՀՀ-ի համար ընդունելի սակագին, որպեսզի կարողանան զարգացնել արևային էլեկտրաէներգիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter