Որոտանի կասկադը դեռևս գործում է հայկական ընկերության լիցենզիայով
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Որոտան» համակարգի վաճառքին, հարցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե ով է հիմա արտադրում Որոտանի նախկին հէկերի հոսանքը, արդյոք նախատեսված ֆինանսական միջոցների կամ ներդրումային պլանի մասին տեղեկություն ունի:
Ռ. Նազարյանը պատասխանեց, որ իր ձեռքի տակ կա տեղեկություն «Որոտան» կասկադի գույքի սեփականատերերի մասին, ըստ որի` «Contour Global» ընկերության բաժնետեր է հանդիսանում ԱՄՆ-ում գրանցված մեկ ընկերություն, ֆիզիկական անձ չկա, 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ամերիկյան ընկերությանը:
Ինչ վերաբերում է «Որոտան» կասկադի հէկերի` այս պահին հոսանք արտադրելուն, ասաց, որ շարունակվում է «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի լիցենզավորված գործունեությունը` համաձայն ՀՀ օրենքների: «Որպեսզի ամբողջ գույքային հատվածը, համաձայն այդ պայմանագրի, դառնա ամերիկյան այդ ընկերության սեփականությունը, կդիմեն մեզ նոր լիցենզիա ստանալու հարցով, լիցենզիան կդադարեցնենք, և նույն օրը այս լիցենզիան կտրամադրենք այդ նոր ընկերությանը և բնականոն աշխատանքը չի խաթարվի, այս պահին շարունակում է այդ էլեկտրաէներգիան արտադրել նախկին գործող ընկերությունը, դեռևս ձևակերպումներ տրված չեն»,- պատասխանեց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել