Շարմազանովը` Բագրատյանին. «Քծնել-բան, ըտենց բառեր չօգտագործեք, հա՞»
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց չանցնել կոռեկտության սահմանները:
«Պարոն Բագրատյան, շատ հարգելով Ձեզ, Ձեր վաստակը մեր պետականության համար, մեր համար, ես այլընտրանք, այլակարծություն ընդունում եմ, բայց խնդրում եմ Ձեզ և բոլորիս, հա, կոռեկտության սահմանը չանցնել` քծնել-բան, ըտենց բաներ չօգտագործեք, հա՞»:
Շարմազանովն ասաց, որ այդպես խոսելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, և քննադատելն է պետք է լինի կոռեկտության սահմանները չանցնելով:
Նշենք, որ Հ. Բագրատյանը, դիմելով քաղաքական մեծամասնությանն, ասել էր, որ իրենք իրենց խոշոր տղերքին ժողովրդի հաշվին էժան գազ են տալիս, որտեղ տեղի է ունենում խաչաձև սուբսիդավորում: «Արդարացի՞ է սա: Դուք ինձ չեք համոզի, որ նույնիսկ ճնշման բացատրությամբ` 50 տոկոս ավելի մեծ ծախս է ստացվում «Հայռուսգազարդում»: Մենք սա ենք ասում: Մենք ավանտյուրա չենք ասում ձեզ, խի՞ եք ճղճղում, ասում, որ մենք հրաշքներ գիտենք: Ես հրաշքներ չգիտեի 32 տարեկան հասակում, բայց ես մտա նախագահի մոտ, քաղաքական ուժի մոտ, ասացի, երկու տարում հոսանք կլինի»,- ասաց նա՝ այնուհետ ավելացնելով, որ դրանից հետո հաղթանակներ հետևեցին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել