37,5 մլն դրամի «բրենդային» դեղորայք` զինվորներին պատվաստելու համար
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է գնման գործընթացի կազմակերպման և թույլտվության որոշում, որը թելադրված է 2013-2014թթ. ձմռան ընթացքում ՀՀ զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի կտրուկ աճով:
«Անհրաժեշտ «բրենդային» դեղորայքի շուտափույթ ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ նպատակին հատկացվել է մոտ 37.5 մլն դրամ: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված իմունիզացման գումարը կառավարության որոշմամբ տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Իմունոկանխարգելման ազգային ծրագիր», որով էլ կիրականացվեն նախատեսված պատվաստումները»,- տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել