
Մետրոպոլիտենի աշխատակիցները դեմ են կուտակայինին (լուսանկարներ)
Երևանի մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ իրենց դիմում-բողոքը հանձնեցին տնօրինությանը: Նրանք համաձայն չեն կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:
Դիմումի տակ ստորագրած աշխատակիցների խոսքերով` իրենք շարունակելու են պայքարել սեփական իրավունքների համար, և խնդիրն այս դեպքում միայն գումարը չէ: Իրենց բողոքի ձայնը բարձրացրած մետրոպոլիտենի աշխատակիցների շարքերում կային 1974 թ.-ից վաղ ծնված քաղաքացիներ: Կուտակային կենսաթոշակ նրանցից չեն պահել. նրանք պայքարի են դուրս եկել իրենց գործընկերների իրավունքների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել