
Վանաձորում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոն
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է տեխնոլոգիական կենտրոն ստեղծել Վանաձոր քաղաքում: Կառավարության այս որոշումը կայացվել է այսօր` «հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը»: Վարչապետի հանձնարարությամբ կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները:
«Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել