HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբյան. իշխանությունը ՀՀ-ն մեկ գազային ընկերության «ֆան» կլուբն է դարձրել

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ի՝ «գազային» հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին ասաց, որ իրեն չի մտահոգում այն, թե խորհրդարանական մեծամասնությունն ինչ դրդապատճառներից ելնելով է հանդես գալիս նման նախաձեռնությամբ: Ըստ նրան` ՀՀԿ-ի  մտադրությունները պետք է չհետաքրքրեն ոչ իշխանական գործընկերներին, և պետք չէ սոցիոլոգիական հարցումներ անցկացնել՝ պարզելու համար, որ իշխանություններին չեն վստահում: «Եթե ձեր նպատակն այդ հարցերի պատասխանը լիներ, ապա դուք ձեր քվեարկությամբ Հայաստանի Հանրապետությունը չէիք դարձնի մեկ գազային ընեկերության «ֆան» կլուբը, մեկ ընկերության դուստր ձեռնարկությունը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նրա խոսքով` իրենց պետք է հետաքրքրի որոշ ժամանակ առաջ ոչ իշխանական ուժերի կողմից «գազային» հանձաժողով ստեղծելու մասին նախագծի որոշումը, որը մերժվեց: ԲՀԿ-ական պատգամավորի ասելով` իրենց նպատակն է փորձել ստանալ մի քանի կարևորագույն հարցերի պատասխաններ, որոնք արդեն հնչել էին այսօրվա նիստին: Նա ասաց, որ իրենց համար սկզբունքային է այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որովհետև մինչ նոյեմբերի 9-ն (ժամկետի ավարտը) ավելացնում են վստահության առանց այդ էլ պակասն առ այն, որ հանձնաժողով ստեղծելն ընդամենը կրքերը լռեցնելն ու ժամանակ շահելն է, և, ըստ նրան, հարցերն այնպիսին չեն, որ մի քանի ամսում հնարավոր չէ ստանալ դրանց պատասխանները, հետևաբար, իրենք առաջարկում են գործունեության ժամկետ սահմանել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter