HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյանի խորհուրդը` հանրապետականներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը պայմանավորված չէ մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքով: Անկախ այն հանգամանքից, թե իրենց նախաձեռնությունը կընդունվի թե ոչ, իրենք հետամուտ են լինելու մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը:

Այնուհետ պատգամավորը դիմեց հանրապետական պատգամավորներին` ասելով, թե աշխատեն իրենց տեսակետները մատուցեն այնպիսի մարդիկ, ովքեր վարկաբեկված չեն: Ապա ասաց, որ եթե ընդունեն իր խորհուրդը, շահեկան կլինի իրենց համար:

Ա. Մանուկյանը դիտարկեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումյանի ասածը, թե բացի ՀԱԿ-ից և «Ժառանգությունից», բոլորը զբաղվում են մարտի 1-ի կոծկմամբ: «Պարոն Արզումանյան, Ձեր նշած երկու խմբակցություններն իշխանության մեջ էին, և եթե այսօր նրանք իշխանության մեջ չեն, դա մեզ համար դա թող լինի լուրջ առաջընթաց, լուրջ փոփոխություն, մարդիկ հետ են կանգնել հանցավոր ռեժիմի հետ համագործակցելուց»,- ասաց նա:

Հանցագործության բացահայտումը, նրա ասելով, ավելի մեծ գործառույթ ունի. ոչ միայն հանցագործին պատժելու, այլև դաս տալու խնդիր է, իրավական պաշտպանվածություն ստեղծելու խնդիր է: «Մենք չենք ասում, թե էսինչը մեղավոր է, գնացեք, էդինչին պատժեք: Պատժելու դեպքում հասարակության մեջ ստեղծվում է մթնոլորտ, որ էդ ժողովուրդը չի արտագաղթում, մարդիկ այսօր 40 տոկոսի չափով գնում են ոչ այնքան սոցիալական պատճառով, այլ իրավական ապաստանության»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter