HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյան. «Մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում»

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում, և նման ցանկություն չունենք, ձեր ցանկությունը չենք կարող իրականացնել, որպեսզի դատի տանք մեր երկրի առաջին նախագահին, ու ընդհանրապես Հանրապետական ֆրակցիան և կոալիցիան երբեք դատախազի ֆունկցիաներ չեն ստանձնել: Դա դատախազներին, դատավորներին թողեք»:

Նշենք, որ Արամ Մանուկյանն իր ելությում հորդորել էր քաղաքական մեծամասնությանը ստեղծել մարտի 1-ի ժամակավոր հանձնաժողով: «Դուք հիմա ընկել եք շատ բարդ, շատ ծանր վիճակի մեջ: Գաք՝ պրոբլեմ եք ունենալու Գալուստ Սահակյանի, չգաք` պրոբլեմ եք ունենալու արադարության, ձեր խղճի հետ»,- ասաց Ա. Մանուկյանը` խորհուրդ տալով, որ իրենք իրենց հարցնեն` դեմ քվերակելով անկե՞ղծ են իրենց առաջ:

Մեկնաբանություններ (1)

Ani
He is the king of absurdity!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter