
ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը
Այսօր Ազգային ժողովում մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Այս մասին խմբակցության անունից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ երբ երեկ տեսավ հերթագրված պատգամավորներ ցանկը, ակնհայտ էր իր համար, թե ով ինչ է ասելու: Այդ իմաստով պատգամավորի համար որևէ անակնկալ չեղավ: Նրա խոսքով` հանձնաժողովի առաջ դրված խնդիրներից մեկը զոհվածների մահվան հանգամանքները պարզելն է, և իրենք ուզում են հնարավարություն տալ իրենց գործընկերներին հարցը հրապարակայնորեն քննարկման հարթություն բերելու:
«Մենք որևէ խնդրից վախենալու առիթ չունենք: Առաջարկում եմ հանձնաժողովը 24 ժամ լինի բաց, բոլոր հարցադրումները տրվեն, և մենք փորձենք ստանալ հանրությանն այսօր հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը, և պետք չէ զբաղվել դեմագոգիայով՝ չգիտեմ՝ ցավ չփորփրենք, հարազատներին ցավ չպատճառենք, ահա այս դեմագոգիկ ելույթներն են հենց ցավ պատճատում, հարազատներին պետք է ստանալ հստակ պատասխան՝ ով է կրակել իր որդուն, ով՝ ամուսնուն, մնացածը դեմագոգիա է, որ ինձ մոտ՝ որպես ՀՀ քաղաքացու, առաջացրեց նողկանք»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել