HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր հարկատուի ֆիսկալ հասույթն աճել է նոր սերնդի ՀԴՄ կիրառելուց հետո. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարկել է նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: «Նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները 01.07.2013թ.-ից կիրառում են նոր սերնդի ՀԴՄ-ներ: Նշված ժամանակահատվածից սկսված նոր սերնդի ՀԴՄ կիրառողների ֆիսկալ հասույթները շարունակական աճել են: Այսպես. 2013թ. հուլիս ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ աճը կազմել է 3.5 մլրդ դրամ կամ 4.7%, 2013թ. օգոստոս ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ՝ 7 մլրդ դրամ կամ 9.6%, 2013թ. սեպտեմբեր ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ՝ 10.4 մլրդ դրամ կամ 15.4%, իսկ արդեն 2013թ. հոկտեմբեր ամսվա համար 2012թ. նույն ամսվա նկատմամբ ֆիսկալ հասույթի աճը կազմել է 14.1 մլրդ դրամ կամ 19.8%»,- տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter