«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքվել են Ֆինասնաների նախարարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ նախարարն իջնի և պարզաբանի կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պատադիր բաղադրիչը, իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակային պահումները: Ֆինանսների նախարարության երկու ներկայացուցիչներ իջան` բանակցելու ցուցարարների հետ, բայց ակցիայի մասնակիցները նրանց դարձյալ ճանապարհեցին նախարարություն` պահանջելով հանդիպել անձամբ նախարարի հետ:
Ֆինանսների նախարարության` ցուցարարներին հանդարտեցնել փորձող ներկայացուցիչները նշեցին, որ բանակցել հնարավոր չէ. իրենք գործ ունեն «ամբոխավարության, և ոչ առողջ բանակցության» պատրաստ քաղաքացիների հետ: «Դեմ եմ»-ի անդամները փակում են փողոցը` ցանկանալով պատասխանատու պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել՝ ավելի կտրուկ միջոցներով: Ոստիկաններն, իրենց հերթին, շրջափակում են ցուցարարներին:
«Պարոն նախարար, այս ամենը քո պատասխանատվության վրա է»,- հիշեցնում են «Դեմ եմ»-ի անդամները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել