
Ջհանգիրյանի անունը Հրայր Թովմասյանին անհանգստացրեց
Այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնում էր կառավարության հեղինակած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին իրենք մի քանի մտահոգություններ էին հայտնել:
Է. Մարուքյանի հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարդաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը` որպես հարց տվողի: Սրան Հրայր Թովմասյանը միանգամից պատասխանեց, թե Գագիկ Ջհանգիրյանի անունը չկար հարց տվողների ցանկում: Նրա տոնի մեջ անհանգստության երանգ էր նկատվում, ինչից պատգամավորներից ոմանք, նույնիսկ Հովիկ Աբրահամյանը չկարողացան զսպել իրենց ծիծաղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել