
ԱԺ դահլիճում ներկա է 14 պատգամավոր
ԱԺ-ում այս պահին 131 պատգամավորներից նիստին ներկա է ընդամենը 14 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթն է հիմա: Նա խոսում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Նիստի սկսելուն պես ԱԺ փոխխոսնակը պատգամավորներին խնդրեց դահլիճ գալ, ապա խոսքն ուղղեց նաև կառավարության անդամներին: Իսկ կառավարությունից ներկա է միայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ընդ որում՝ առավոտյան ՀՀԿ-ն մի մարդու պես ներկա էր ու քվերակեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի օգտին, ինչից հետո, ինչպես միշտ, քաղաքական մեծամասնությունը ցրվեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել