HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խորքային հորերի հիմնական խնդիրը կապված է ձկնաբուծարանների հետ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում ձկնաբույծներին՝ հաշվի առնելով Արարատյան դաշտավայրի խորքային հորերին վերաբերող խնդիրները:

Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ այդ հարցը թե հանրապետության նախագահի, թե վարչապետի ու համապատասխան գերատեսչությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Ըստ նախարարին՝ անցած տարվանից կառավարությունն իրականացնում է համալիր միջոցառումներ: Առաջինը՝ իրականացվում է գույքագրում, երկրորդը՝ չեզոքացնում են ապօրինի եւ տիրազուրկ հորերի վնասակար հետեւանքները, եւ երրորդ միջոցառումը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին:

Նախարարը նշեց, որ 420 խորքային հոր շահագործում են ձկնաբուծարանները, 470-ը՝ կենցաղային նպատակներով՝ խմելու եւ ոռոգման համար: Հիմնական խնդիրը ձկնաբուծարանների մոտ է, եւ ուսումնասիրություններից հետո կքվոտավորվի, թե որ ոլորտին ինչ քանակության ջուր պետք է տրվի:

Խնդիրներ են հարուցում նաեւ խորհրդային տարիներից ոռոգման նպատակով  շահագործվող խորքային հորերը, եւ այստեղ էլ ուսումնասիրություններ են կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter