Համաձայնագիրը նորմալ կարող էր լինել, եթե հակառակորդ պետությունը լիներ նորմալ
Պաշտպանաուսումնա- մարզատեխնիկական ՀԿ ղեկավար, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ թեկուզ տպավորություն է ստեղծվում, որ այսուհետ ամեն ինչ խաղաղ է լինելու, այնուամենայնիվ, Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագիրն արդեն ամեն վտանգ չէ, որ չեզոքացրել է. «Որպես զինվորական մարդ, որը հետևում է այդ ամենին, գիտեմ, որ ուժեղացված ձևով ընթանում են մարտական գործողությունների պատրաստություններ»: Արկադի Տեր-Թադևոսյանը ասյօր լրագրողական «Հայացք» ակումբում խոսելով Ղարաբաղյան խնդրի մասին` նշեց, որ այս ընթացքում հայկական կողմը մի քանի սխալներ է թույլատրել, որոնք փորձում են հասարակությունից թաքցնել: «Մենք դարձել ենք մի պետություն, որը հարձակվել է Ադրբեջանի վրա: Դա Քելբաջարի ազատագրման ժամանակ էր, չկար այդ անհրաժեշտությունը, որ մեր զորքերը մտնեին Ադրբեջանի տարածք»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Գեներալը կարծում է, որ այդ իրողությունը Ադրբեջանը շատ լավ կարողանում է օգտագործել, և այդ պատճառով է, որ բանակցությունները ընթանում են ոչ թե Արբեջանի ու Ղարաբաղի, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկ երկրորդ սխալը Արկադի Տեր-Թադևոսյանը համարում է համաձայնագրին մեծ կարևորություն տալը. «Մենք կրկնում ենք նույն քայլը, ինչ 1994 թ. եղավ, երբ Բաբայանն էր գնացել ստորագրելու մեկ այլ համաձայնագիր, Ալիևը խոստացել էր, որ ոչ մի պատերազմ չի լինի, բարեկամական է ամեն ինչ, բայց արդյուքնում այդպես չեղավ»,-հաստատեց բանախոսը:
Արկադի Տեր-Թադևոսյանը վերոնշյալ իրողությունը և այս համաձայնագիրը կապելով իրար` նշեց, որ Ադրբեջանի նենգությունը և խաբեությունը բանակցային գործընթացներում մշտապես եղել են եւ կլինեն: «Դա նորմալ համաձայնագիր է, եթե մեր հակառակորդ պետությունը լիներ նորմալ»,- ամփոփեց բանախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել