Արման Մելիքյան. «Փոխզիջումները մեր պարտությունն է»
Ղարաբաղյան խնդիրը, ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, չի կարող լուծվել փոխզիջումների ճանապարհով: Խնդիրը կարող է լուծվել կա'մ զիջումների ճանապարհով, կա'մ կողմերը պետք է ռացիոնալ հայացքով դիտարկեն ստեղծված իրավիճակը, համակերպվեն այդ իրավիճակի հետ և փորձեն նոր բարեկամական հարաբերություններ ձևավորել. «Ելքը սա է, քանի Հայաստանին և ԼՂՀ-ին մղում են «փոխզիջումների», իմացեք, որ դա մեր պարտությունն է»: Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արման Մելիքյանը ասաց, որ տարբեր միջնորդներ և միջազգային կազմակերպություններ փորձում են պարտադրել փոխզիջման մոտեցումը, որը իրականում միայն զիջումներ է պարունակում: Արմեն Մելիքյանը կարծում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ մեծապես կապված է ներկա քաղաքական իրավիճակը, և այժմ ժամանակն է իրավիճակը փոխել, փոփոխություններ կատարել ներքաղաքական դաշտում: «Զինվորականները իրենց գործը ամենալավ ձևով կարողացան կատարել, մի բան, որ ցանկալի կլիներ մեր քաղաքական գործիչների ու դիվանագետների պարագայում: Նրանք պարտականություն ունեն այդ հաղթանակները ամրագրելու, ամրապնդելու և ճանաչելի ու հասկանալի դարձնելու դրանք ամբողջ աշխարհի համար, քաղաքակիրթ հանրության համար»,-նշեց բանախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել