Վարդան Այվազյան. «Ինձ որեւէ մեկը դատի չի տվել»
ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ «Հետքի» հրապարակմանը, ըստ որի` Նյու Յորքի Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժն այս տարվա սեպտեմբերի 5-ին որոշել է իրեն գործերից մեկով ճանաչել պատասխանող կողմ:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է Հանքավանի ոսկու հանքավայրին, որն ուսումնասիրելու լիցենզիա Վարդան Այվազյանը միաժամանակ տվել է երկու տարբեր ընկերությունների, որոնցից մեկը «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ն է (Տես` Վարդան Այվազյանը` պատասխանող կողմ Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժում):
«Խոսքը վերաբերում է «Գլոբալ գոլդ» հակամարտությանը, որը հիմնականում վիճարկում էր որպես բնապահպանության նախարար իմ գործողությունները` կապված ընդերքշահագործման բնագավառում իրենց կատարած աշխատանքների հետ: Ինձ որեւէ թուղթ, որեւէ հայտ չեն ուղարկել: Տեղեկատվություն է, որ գալիս է երկար ժամանակ, ու ինձ համար զավեշտ է, որ կառավարության հետ հաշտության համաձայնագիր են կնքում, դրանից հետո շարունակում են նախարարի գործողությունները... Դե, հիմա Աստված իրենց հետ: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով` վերջերս ինքնը եղել է ԱՄՆ-ում, ու եթե նման բան լիներ, իրեն կասեին` « լավ է, որ ստեղ ես, արի մի հատ տեսնենք... »:
«Ես կողջունեմ ցանկացած մեկին, եթե ՀՀ-ում կիրականացնի ներդրումներ: Դա մեր ամենամեծ ցանկություններից մեկն է: Եթե քո երկրում կատարվում է ներդրումներ, նշանակում է երկիրդ կայացած է բոլոր առումներով` թե´ տնտեսապես, թե´ քաղաքականապես»,- թեման եզրափակեց Վարդան Այվազյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել