HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադոլֆ Բիրկհոֆեր. «Հայկական ատոմակայանն ունի անվտագության բարձր մակարդակ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին (Գերմանիա): Այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը նշել է, որ էներգետիկ, մասնավորապես` միջուկային անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն եւ այդ խնդիրները մշտապես իր եւ կառավարության ուշադրության կենտրոնում են: Նա ընդգծել է ատոմային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով զարգացնելու, եղած ջերմային հզորություններն արդիականացնելու, նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու Հայաստանի մտադրությունը, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքը: Խոսելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մասին` Ադոլֆ Բիրկհոֆերն ասել է. «Դուք կարող եք հպարտանալ ատոմակայանի անվտանգ շահագործման ուղղությամբ վերջին տարիներին կատարած աշխատանքով: Ձեր կառավարության ջանքերի, մասնագետների հմտությունների եւ գիտելիքների շնորհիվ, իրականացվել է այնպիսի կառավարում, որի արդյունքում ներկայումս Հայկական ԱԷԿ-ը լիովին թարմացվել է, ունի անվտագության բարձր մակարդակ, եւ այլ երկրների նմանատիպ կայանների համեմատ, լավագույնս է պահպանվել»: Կողմերը քննարկել են նաեւ ԱԷԿ-ի հետագա շահագործմանը, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter