HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեւոր Խորհուրդը կոչ է անում

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վիրահայոց թեմի խնդիրներին` իրավաբանական կարգավիճակին, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին եւ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության եւ հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել եւ մանրամասներ հաղորդել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նկատի ունենալով, որ Վրաց իշխանությունների եւ Վրաց Եկեղեցու կողմից որեւէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները»: «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները: Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում եւ նախանձախնդիր պայքարում` ի պաշտպանություն հայկական եկեղեցիների եւ հայրենական իրենց սրբությունների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter