HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսուն լռություն

Այսօր նախկին հանրապետական եւ ԱԺ խոսնակ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն անդրադարձավ Գալուստ Սահակյանի եւ երեք հանրապետական պատգամավորների այն հայտարարությանը, թե ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու քայլը Թորոսյանի էմոցիոնալ լինելու հետեւանքն է: Տիգրան Թորոսյանը գտնում է, որ մարդիկ ռոբոտ չեն, ուստի պետք է աշխատեն ե´ւ սրտով, ե´ւ մտքով: «Սա նորմալ մարդու պահվածք է»,- ասում է նա եւ նկատում, որ 4-5 ամիս գործընթացը շարունակվում էր եւ անգամ ամենաէմոցիոնալ մարդն այդ ընթացքում կարող էր հանգիստ կշռադատել եւ որոշում ընդունել. «Իսկ այդ հայտարարությունները մեկ բանի հետեւանք էին. մարդիկ բան չունեին ասելու, դա ասացին»: Թորոսյանը նշում է, որ ինքը հանգիստ վերաբերվեց մամուլում պատվիրված բոլոր նյութերին, ինչն էլ ապացուցում է էմոցիաների մասին խոսքերի ավելորդությունը: «Ես ամեն ինչին կարող եմ հանգիստ վերաբերվել»,- ասում է նա: Թորոսյանը կարեւորում է այն հանգամանքը, որ խորհրդարանում շատ մեծ թվով հանրապետականներ կան, սակայն նրանց մեծամասնությունը չմեկնաբանեց իր հրաժարականի փաստը. «Ուրեմն, սա ինչ-որ բանի մասին խոսում է»,- համոզված է ԱԺ նախկին խոսնակը: Ըստ նրա` վերոհիշյալ հայտարարություններով մի քանի հոգի ուղղակի փորձեցին լուծել իրենց խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter