HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ»-ի. դատական գործընթացը շարունակվում է

Երեկ` նոյեմբերի 25-ին, Երեւանի Քաղաքացիական դատարանը շարունակեց Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունը ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության: Հիշեցնենք, որ «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով քաղապետարանը պահանջում է «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը»: Հայցի առիթը այս տարվա մայիսի 5-ին «Հետքում» հրապարակված «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածն է, որտեղ ներկայացվում են Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր (Տես հոդվածը http://hetq.am/arm/society/7993/): Իջեւանի քաղաքապետարանը դատարանից պահանջել է նաեւ «Հետաքննող լրագրողներ»-ից բռնագանձել 930.000 դրամ` իբրեւ «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայության մատուցման վճար»: Երեկվա դատական նիստի ընթացքում դատավոր Ա. Բարսեղյանը եւ Իջեւանի քաղաքապետարանի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Դավթյանը հարցեր են ուղղել հրապարակման հեղինակ, Հետքի Նոյեմբերյանի թղթակից Ոսկան Սարգսյանին, որին որպես վկա ներգրավելու մասին միջնորդություն էր նախորդ դատական նիստի ժամանակ արել «Հետաքննող լրագրողներ»-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Վկան դատարանին ներկայացրեց այն փաստերը, որոնց հիման վրա գրել էր վերոնշյալ հոդվածը: Սակայն նրանց հարցերն ընդհատվեցին աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ դատական նիստում, որը նշանակվել է նոյեմբերի 11-ին, նրանք կշարունակեն հարցեր ուղղել վկային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter