HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղբանտարկյանլների և քաղաքական պատճառով հետապնդվողների ընտանիքների աջակցության նոր ծրագիր

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տեղեկացնում է, որ իր գործունեույթունն է սկսել «Եվրոկանչ» զարգացման հասարակական կազմակերպությունը, որի պատվավոր նախագահը ՀՀ հիմնադիր նախագահ և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանն է: Եվրոկանչի առաջնահերթ ծրագրերից է աջակցությունը քաղբանտարկյալների և քաղաքական պատճառով հետապնդվողների ընտանիքներին: Այդ նպատակով «ՀայԷկոնոմ» բանկում բացվել են հաշվեհամարաներ: Կազմակերպությունը կոչ է անում քաղաքացիներին հատկացուներ կատարել այդ բանկային հաշվին, որտեղ գոյացող միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են քաղբանտարկյալնների և հետապնդվողների սոցիալական և իրավական աջակցությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում նրանց նկատմամբ կայացված ապօրինի վճիռների բողոքարկմանը: «Ձեր ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն թեթևացնել քաղբանտարկյալների ընտանիքների հոգսը, այլև հետևողականորեն հասնել Համաժողովրդական շարժման անդամների արդարացմանն ու ազատմանը», -ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter